Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպման արդյունքները, նկատել է, թե հանդիպման անարդյունավետությունը պայմանավորված էր նրանով, որ. «Արցախյան հիմնախնդրում ցանկացած զիջում հայ ժողովրդի կողմից կգնահատվի որպես դավաճանություն: Ես նույնիսկ չեմ բացառում, որ եթե Սերժ Սարգսյանը որ—է փաստաթուղթ ստորագրեր Կազանում, Հայաստան վերադառնալուն պես պարզապես կձերբակալվեր»:
Խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին` Մուսաբեկովը նկատել է, թե դա շա՜տ լուրջ հարց է, — ամեն ինչ կդասավորվի «պայմանավորված հանգամանքներով»: Թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, քաղաքագետը նախընտրել է լռել, բավարարվելով կարճ ակնարկով. «Այդ մասին մենք կլսենք մեր գերագույն հրամանատարի շուրթերից»:
Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետի` Փիքրետ Սադիկովի խոսքով, սկզբից —եթ ինքը պրագմատիկորեն է վերաբերվել կազանյան հանդիպմանը — առանձնապես լավատես չի եղել: Վերջինիս մեջ խանդի նոպա է առաջացրել հատկապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ՀՀ նախագահին ուղղված հայտարարությունը, ուր Սարկոզին Ֆրանսիան համարեց Հայաստանի բարեկամ — քույր երկիր: Սադիկովը նկատում է` Սարկոզին կրկին ի ցույց դրեց իր դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ընդգծելով «համարյա ազգակցական փոխհարաբերությունները Հայաստանի ու Ֆրանսիայի միջ—»:
«Եթե բանակցային գործընթացում միջնորդ երկրներ են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, երբ մեկը զինում է Հայաստանին, մյուսը` ֆինանսավորում, իսկ երրորդն էլ քույր է համարում, ապա դժվար չէր կռահել, թե ինչպիսին կլիներ հանդիպման արդյունքը»,- հուսահատված հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Սրա ջղաձգումներն անցել են բոլոր սահմանները. «Ադրբեջանական բանակը թեկուզ հենց այսօր պատրաստ է Հայաստանից քարը քարին չթողնելու»,- ասել է ադրբեջանցին ու լեզուն կծել, հանկարծ «հիշելով». «Բայց մենք չենք կարող դիմակայել ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային»: Ապա շարունակել է կրտսեր Ալի—ի ռազմատենչության ոգով. «Պետք է սպասել նպաստավոր պահի, իսկ դա անպայման կլինի, — շարունակել զուգահեռաբար զինվել ու զինվել»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ